ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անցկացվում է «Քաղաքային բնակավայրերի պայմաններում խոշոր հրդեհների մարման նորարարական մեթոդները» թեմայով վերապատրաստման դասընթաց

Անցկացվում է «Քաղաքային բնակավայրերի պայմաններում խոշոր հրդեհների մարման նորարարական մեթոդները» թեմայով վերապատրաստման դասընթաց

Համաձայն Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի 2023 թվականի փետրվարի 3-ի համատեղ հաստատված փրկարարական ծառայողների վերապատրաստման ուսումնական ծրագրի՝ հունիսի 12-ից 17-ն անցկացվում է «Քաղաքային բնակավայրերի պայմաններում (բարձրահարկ շենքերում) խոշոր հրդեհների մարման նորարարական մեթոդները» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են թվով 15 փրկարարական ծառայողներ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ից, Երևան քաղաքի, ինչպես նաև Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններից։

Դասընթացներն անցկացվում են Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի հակահրդեհային ծառայության պետական համալսարանից հրավիրված դասախոսների կողմից Լուսակերտի ուսումնական կենտրոնում՝ տեսական, Արզնու ձորում և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում` գործնական փուլերով։

Դասընթացների նպատակն է ծանոթանալ բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման նորարարական մեթոդներին և կատարելագործել հմտությունները։

  • Կիսվել: