ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերապատրաստման դասընթաց՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող անձանց մասնագիտական որակների և հմտությունների կատարելագործմանը

Վերապատրաստման դասընթաց՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող անձանց մասնագիտական որակների և հմտությունների կատարելագործմանը

Ընթացքի մեջ են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շուրջ 600 մասնագետի, այդ թվում՝ սպասարկող անձնակազմի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման եռամսյա դասընթացները։

Վերապատրաստումների նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող անձանց մասնագիտական որակների և հմտությունների կատարելագործումը, նոր գիտելիքի և կարողությունների ձեռքբերումը։

Մասնակիցներն ուսումնասիրում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, ծնողավարման հմտությունների զարգացմանը, կիրառական վարքային վերլուծությանը, բռնության ենթարկված երեխաների հետ բազմամասնագիտական աշխատանքի առանձնահատկություններին, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին մատուցվող ծառայություններին առնչվող թեմաներ։

Դասընթացներին մասնակցել են նաև հանրակրթական հաստատությունների ուսուցիչները, ովքեր ծանոթացել են վարքային դժվարություններ ունեցող երեխաների հետ հաղորդակցման այլընտրանքային մեթոդներին, կրթական հաստատություններում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և այլընտրանքային խնամքի որևէ եղանակում խնամք ստացող երեխաների լիարժեք սոցիալականացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև երեխաների պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայություններին, հաստատություններ մուտքի կանխարգելման մեխանիզմներին։

Դասընթացներն իրականացվում են Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից` «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Համակարգային խնդիրների վերհանում․ աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։

 

  • Կիսվել: