երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Հեչ պարտադիր չի՝ դրոշները դնել, նստել». ՔՊ–ականը՝ Փաշինյան–Պուտին հանդիպում չլինելու մասին

«Հեչ պարտադիր չի՝ դրոշները դնել, նստել». ՔՊ–ականը՝ Փաշինյան–Պուտին հանդիպում չլինելու մասին

Երկրորդ համաշխարհային պատերազմում գործուն մասնակցություն է ունեցել նաև Հայաստանը, մենք լինելով փոքր երկիր ունեցել ենք բազմաթիվ զոհեր և Մոսկվայում Հաղթանակի հետ կապված միջոցառում էր իրականացվում։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տվեց Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։

«Ինչո՞ւ չպետք է մասնակցեր վարչապետը այդ միջոցառումներին»,–ասաց նա՝ հավելելով, որ դիվերսիֆիկացիայի շրջանակներում պետք է մասնակցել բոլոր միջոցառումներին. «ՌԴ–ն խնդրահարույց երկիր չէ, մենք գործընկեր երկրներ ենք և փոխհարաբերվում ենք երկուստեք շահերը հաշվի առնելով»։

Հարցին՝ ինչպես է գնահատում, որ ՀՀ վարչապետն այցելու է դաշնակից համարվող երկիր և չի հանդիպում այդ երկրի նախագահի հետ, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատական տալ, որովհետև կարող է պաշտոնական երկկողմ հանդիպում չի եղել, բայց այլ շփումներ են եղել, հեչ պարտադիր չի դրոշները դնել, նստել, որպեսզի ինչ-որ խոսակցություն ունենալ։ Հարավոր է այլ ֆորմատներում խոսակցություն լինի։ Երբեմն կարող ես, օրինակ, ընթրիքի ընթացքում ավելին խոսել, քան տեսախցիկների առաջ, բանակցությունների ընթացքում։ Իսկ պաշտոնականից զատ այլ հանդիպումների կամ շփումների մասին, ես ասացի, որ տեղեկացված չեմ»։

  • Կիսվել: