ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի «Ավան» կլինիկայում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին

Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի «Ավան» կլինիկայում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Ավան» կլինիկայի տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
 
1980-ականներին կառուցված շենքը մինչև 2020 թվականի մարտը ծառայել է որպես հոսպիտալ, այնուհետև վերապրոֆիլավորվել է COVID-19 կլինիկայի, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից փոխանցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին:
 
Առաջիկայում կլինիկան կշարունակի սպասարկել COVID-ով պացիենտներին, իսկ շինարարական աշխատանքներին զուգահեռ մատուցվող ծառայություններն ու հզորությունները կընդլայնվեն:

  • Կիսվել: