երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ-ը դուրս կբերի Նիգերում և Չադում տեղակայված ամերիկացի զինվորականների հիմնական մասը. Պենտագոն

ԱՄՆ-ը դուրս կբերի Նիգերում և Չադում տեղակայված ամերիկացի զինվորականների հիմնական մասը. Պենտագոն

Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս կբերի Նիգերում և Չադում տեղակայված ամերիկացի զինվորականների հիմնական մասը: Նիգերում է գտնվում ԱՄՆ 1000 զինվորական, Չադում՝ 100։ Նիգերում է ԱՄՆ-ի խոշոր ավիաբազան:

«Սա ժամանակավոր քայլ է անվտանգության ոլորտում մեր համագործակցության շարունակական վերանայման շրջանակում»,- պարզաբանել է Ռայդերը:

Ակնկալվում է, որ զինվորականների դուրսբերման գործընթացը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Մարտին Նիգերը խզել էր ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիրը, որի համաձայն՝ երկրի հյուսիսում ստեղծվել էր ամերիկյան ԱԹՍ-ների բազա: Նիգերի ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը չի բխում երկրի ժողովրդի շահերից:

  • Կիսվել: