երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) դպրոց-ստուդիան, որի ղեկավարը մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովն է,  մայիսի 7-ին հանդես կգա Երևանում:

Դպրոց-ստուդիան Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում կներկայացնի «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» մանկական երաժշտական ներկայացումը (բեմադրությունը՝ Տատյանա Բուրելի):

«Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» զարմանահրաշ ճամփորդություն է դեպի կախարդական աշխարհ։ Ներկայացման հերոսները ոչ միայն հրաշալի երգում ու պարում են, այլև տարբեր երաժշտական գործիքներ են նվագում։ «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» պարզապես ներկայացում չէ, այն իսկական հոգեբանական և թերապևտիկ հեքիաթ է, որը թե´ մեծերին, թե´ փոքրերին անմոռանալի պահեր կպարգևի:

Վիկտոր Ռիժակովի արվեստանոցը բազմաթիվ նախագծերում և փառատոններում գրավել է հանդիսատեսի սրտերը։ Նրանց աշխատանքներն արժանացել են հանրության և մասնագետների ուշադրությանը:

Դպրոց-ստուդիան Երևանում հանդես կգա «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախաձեռնությամբ:

  • Կիսվել: