ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
ԱՆ-ն պատասխանել է Արծրունու գրառմանը՝ հիվանդանոցի դատարկ բաժանմունքի մասին

ԱՆ-ն պատասխանել է Արծրունու գրառմանը՝ հիվանդանոցի դատարկ բաժանմունքի մասին

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է Բժշկական համալսարանի կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված բաժանմունքի դատարկ լինելու մասին՝ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Արծրունու մեղադրանքին:

Հիշեցնենք, որ երգիչ, երգահան ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Ի պատասխան երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառման.

Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։

Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում՛՛:

Այս հայտարարությունից հետո ԵՊԲՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասված է. ՛՛Այսօր առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Հանդիպման ընթացքում, փոխնախարարը ԵՊԲՀ ղեկավարության հետ քնարկել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով՛՛։

։

  • Կիսվել: