ԱՆ-ն պարզաբանում է, թե ինչու է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը
ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բժիշկ Գևորգ Թամամյանը:
Բժիշկ Գևորգ Թամամյանը, ով Դանիելյանի հետ ազատման դիմում է գրել, ուղիղ եթերում հայտարարեց, որ Դանիելյանն օրեր առաջ Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել ու ողջագուրվել է Սրբազանի հետ։ Ըստ նրա՝ Դանիելյանի ազատումը քաղաքական ենթատեքստ ունի։
Պարզելու համար լուրի իսկությունը՝ InfoPort.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամլուլի ծառայության հետ, որտեղից էլ մեզ տեղեկացրեցին, որ ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է մայիսի 15֊ից․ «Պրն Դանիելյանը կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր և հունիսի 7-ին իր պարտականությունների կատարման ժամկետը ավարտվելու էր»։
Հարցին՝ արդյոք քաղաքական ենթատեքստ կա Դանիելյանի ազատման հիմքում, ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը նշեց. «Թամամյանին չեմ մեկնաբանի»։