ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՆ-ն առաջին անգամ պացիենտներին անվճար կտրամադրի «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» թանկարժեք դեղը

ԱՆ-ն առաջին անգամ պացիենտներին անվճար կտրամադրի «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» թանկարժեք դեղը

Առողջապահության նախարարությունը  ձեռք է բերել  և առաջին անգամ պացիենտներին անվճար տրամադրում է «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» թանկարժեք դեղը:

Այն նախատեսված է պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (ՊԻԱ) ունեցողների բուժման համար: Մինչ այժմ այս դեղը երբևէ անվճար չի տրամադրվել և պացիենտներից շատերը դեղի բարձր գնի պատճառով կիսատ են թողել անհրաժեշտ բուժումը:

Պատանեկան իդիոպաթիկ արթրիտը ամենատարածված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունն է, որի հետևանքով պացիենտների 30-56%  մոտ առաջացնում է ցմահ հաշմանդամություն:

 

Դեղի անվճար տրամադրումը կկանխարգելի երեխաների հաշմանդամության զարգացման ռիսկը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել` 060 808003 (ներքին` 1401, 1413, 1423)։

  • Կիսվել: