Ամուր գրկում եմ մեր երկրի ողջ հայ համայնքին, որն այնքան բան է արել արդարության հասնելու համար. Ուրուգվայի նախագահ
Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ իր թվիթերյան էջում գրառում է արել:
Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր հիշատակության և ոգեկոչման օր է բոլոր հայերի և ողջ մարդկության համար: Ամուր գրկում եմ մեր երկրի ողջ հայ համայնքին, որն այնքան բան է արել արդարության հասնելու համար»,- գրել է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի նախագահը:
Իր աջակցության խոսքն է հայտնել նաև Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը՝ շեշտելով, որ «այսօր արդարության պահանջն արդիական է մնում»: Նա ասել է. «Այս տարի լրանում է նաև 55 տարին այն օրվանից, երբ Ուրուգվայը պաշտոնապես ճանաչեց Ցեղասպանությունը»:


