Ամուլսարի համայնքներում տիրող ծանր սոցիալական վիճակը՝ ըստ բնակիչների (տեսանյութ)
«Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբը շարունակում է ներկայացնել Ամուլսարի համայնքներում տիրող ծանր սոցիալական վիճակը:
Տեսանյութում Գնդեվազի բնակիչները պատմում եմ, որ ողջ համայնքը վարկերի տակ է և չգիտեն՝ ինչպես հոգան իրենց առօրյա խնդիրները:
Տեսանյութին կից՝ նշված է. ՛՛Մինչ մի խումբ ակտիվիստներ պայքարում են Ամուլսարի ամուլ մնալու համար, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչները պայքարում են գոյատևման համար։
Մինչև 2018 թվականը <<Լիդիան Արմենիա>>-ն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացրել է սոցիալական ծրագրեր, որոնց արդյունքում ներդրվել է $3.8 մլն։ Արդեն երկու տարի է՝ Լիդիանի աջակցության և համայնքների զարգացման ծրագրերի հազարավոր շահառուներ զրկված են դրանցից օգտվելու հնարավորությունից՝ Ամուլսարի հանքի ճանապարհների ապօրինի արգելափակման հետևանքով՛՛:


