երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը

Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը

Ապրիլի 15-ին Ամստերդամում տեղի ունեցավ Սուրբ Հոգու հայկական եկեղեցու համար նոր զանգի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նվիրատուն Ուկրաինայի հայերի միությունն (ՈՒՀՄ) է։

Ինչպես հաղորդում է AnalitikaUA-ն, տեղի է ունեցել զանգի լվացման արարողությունը, որն իրականացրել է եկեղեցու ավագ քահանա Տեր Տարոն Թադևոսյանը։ Այս ծեսը, որը նախորդում է զանգի օծման գործողությանը, խորհրդանշում է զանգի մաքրումն ու պատրաստումը օգտագործման համար։

Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը, միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանը, ՈՒՄՀ-ի Խերսոնի մասնաճյուղի նախագահ Տիգրան Մկրտչյանը։ Մասնակցում էին նաև ՈՒՄՀ  ակտիվիստներ Արսեն Մելքումյանը Ուժգորոդից և Լևոն Գուլյանը Օդեսայից։ Միջոցառումը տեղի է ունեցել Ամստերդամի հայկական ընկերության անդամների մասնակցությամբ։

Ուկրաինայի հայերի միությունը ջանքեր է գործադրում հայկական մշակույթն ամբողջ աշխարհում պահպանելու և հանրահռչակելու համար։ Ուստի Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգի տրամադրումը կարևոր իրադարձություն է ոչ միայն տեղի համայնքի, այլև ողջ հայ ժողովրդի համար։

  • Կիսվել: