երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
ԱՄՀ փորձագիտական խմբի հետ քննարկվել են Աղետների ռիսկի նվազեցման և կլիմայական փոփոխություններին դիմակայունությանն ուղղված հարցեր

ԱՄՀ փորձագիտական խմբի հետ քննարկվել են Աղետների ռիսկի նվազեցման և կլիմայական փոփոխություններին դիմակայունությանն ուղղված հարցեր

Կլիմայի գծով հանրային ներդրումների կառավարման և գնահատման շրջանակում Հայաստան է ժամանել Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խումբը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հիմնադրամի տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Էդմոնդ Պատրիկ Հերնի գլխավորած պատվիրակությանը։
 
Մասնակցում էին Ներքին գործերի և Ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ։
 
Քննարկվել են Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և ֆինանսական հատկացումների վերաբերյալ հարցեր։
Արամ Ղազարյանն իր խոսքում նշել է, որ հանդիպումն առանձնահատուկ կարևորություն ունի համագործակցության ամրապնդման և արդյունավետ լուծումների մշակման տեսանկյունից։
 
Ներկայացվել են Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը, գործողությունների ծրագիրն ու առաջնահերթությունները։
 
Անդրադարձ է կատարվել «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքին, ինչպես նաև կլիմայական գործոնների ազդեցությանն ու դրանց դիմակայությանն ուղղված միջոցառումներին: Ներկայացվել են նաև ներդրումային մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ։
Կարևորվել են վաղ ազդարարման համակարգի արդիականացումն ու փրկարար ծառայողների վերապատրաստումները։
 
Աղետների ռիսկի նվազեցման և կլիմայական փոփոխություններին դիմակայունության ուղղությամբ ընդգծվել է ներդրումների արդյունավետ կառավարման կարևորությունը:
 

  • Կիսվել: