Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգեւոր դասի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Վեհափառ Հայրապետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան վերջին պատերազմում զոհվածների շիրիմներին, հոգեհանգստի կարգ կատարել՝ հանուն հայրենիքի պաշտպանության ընկածների հիշատակին:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Եռաբլուր» էին այցելել ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարներ ու բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաներ: