Ամենառիսկային կետն Էջմիածինն է. Փաշինյան
Այսօր մեր ամենառիսկային կետն Էջմիածինն է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հույս հայտնեց, որ մեկուսացրել են հանրահայտ նշանդրեքի մասնակիցների հետ շփվածների հնարավոր ամբողջ շրջանակը. «Խնդրում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հնարավոր է շփում են ունեցել այդ մարդկանց հետ, մեկուսանալ, առավոտյան ու երեկոյան ջերմաչափում անել ու ջերմության առկայության դեպքում դիմել թեստավորման համար: Առողջապահության նախարարության կանոնների մասին ևս պետք չէ մոռանալ»:
Նա ևս մեկ անգամ կոչ արեց հրաժարվել համբուրվելով բարևելուց, որոշ ժամանակ հրաժարվել նաև ձեռքսեղմումից, մնալ տանը՝ ընտանեկան միջավայրում. «Նույնիսկ այսպիսի պայմաններում կարելի է հաճելի հանգստյան օրեր անցկացնել»:


