ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ամեն մի ձայնը՝ իշխանական, թե ընդդիմադիր, կարևոր է և ճակատագրական. Բաբաջանյան

Ամեն մի ձայնը՝ իշխանական, թե ընդդիմադիր, կարևոր է և ճակատագրական. Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խնդրում, հորդորում ու կոչ է անում ԱԺ պատգամավոր գործընկերներին՝ առաջիկայում հնարավորինս սահմանափակել շփումները լայն շրջանակների հետ։

Այս մասին նա նշել է ՛՛Խնդրանք, հորդոր, կոչ ԱԺ պատգամավոր գործընկերներիս՛՛ վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. ՛՛Առաջիկա երկու տասնօրյակը, առանց չափազանցության, թերևս ԱԺ ողջ՝ 7-րդ գումարման պատմության ամենակարևոր շրջափուլն է։ Առաջիկա օրերին մեզ՝ այս խորհրդարանին է վիճակված լինելու պաշտպանել մեր երկրի ժողովրդավարությունն ու պետության ապագան։

Համավարակով պայմանավորված վստահ եմ, որ գործընկերներիցս շատերը տեղերում օգնում են պատկան մարմիններին, իրազեկում են քաղաքացիներին, կատարում են դաշտային աշխատանքներ։

Հուրախություն բոլորիս, կարծես թե հասարակական, հանրային լայն խմբեր են ձևավորվել և շարունակում ձևավորվել ամենուր՝ այս կարևոր խնդիրների լուծման համար։

Խնդրանքս և հորդորս է ԱԺ պատգամավոր գործընկերիս՝ առաջիկայում հնարավորինս սահմանափակել շփումները լայն շրջանակների հետ։ Այս կարևոր գիտակցմամբ մեզ պետք է մնալ առողջ, մեկ մարդու պես մասնակցել ԱԺ հանձնաժողովների և լիագումար նստաշրջանի բոլոր նիստերին։

  • Կիսվել: