չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱՄԷ եւ Թեհրան թռիչքների ուշացումներ կան. «Զվարթնոց» օդանավակայան

ԱՄԷ եւ Թեհրան թռիչքների ուշացումներ կան. «Զվարթնոց» օդանավակայան

Երևանից մեկնող և ժամանող ԱՄԷ եւ Թեհրան թռիչքների ուշացումներ կան։ Այս մասինհայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից։

«Թռիչքների որոշակի փոփոխություններ են եղել, այսինքն՝ ուշացումներ կան, սակայն հետաձգումներ չունենք։ Չվացուցակից որոշակի փոփոխություններ են եղել»,- նշեցին լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Իսրայելը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Իսրայելի գործողությանը մասնակցել են տասնյակ կործանիչներ, լիցքավորող ինքնաթիռներ և հետախուզական ինքնաթիռներ: Առավոտից Թեհրանում գործի են դրվել ՀՕՊ ուժերը։

  • Կիսվել: