երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է․ որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց

Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է․ որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա եւ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


 Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: