երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիկ Պետրոսյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից

Ալիկ Պետրոսյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից

Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալիկ Պետրոսյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։ Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքի մասին չցանկացավ խոսել։

Ալիկ Պետրոսյանն այսօր՝ հունվարի 10-ին, 30 մլն դրամ գրավի դիմաց է ազատ արձակվել։

Պաշտպանը նաեւ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել այդ մասով, նշելով, որ պաշտպանության կողմը համաձայն չէ նաեւ այս որոշման հետ.

«Ճիշտ է՝ պաշտպանության կողմը համաձայն չէ նաեւ այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր, բայց այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս։

Թող մյուս դատավորներն էլ իրենց մեջ հաղթահարեն նախաքննական մարմինների /ՀՔԾ/ ու դատախազության հանդեպ ունեցած վախը, հանձինս նրանց, ովքեր սրանից երկու օր առաջ, նույն պայմաններում նույն մեղադրյալին թողել էին կալանքի տակ, եւ այսուհետ կայացնեն օբյեկտիվ որոշումներ»։

 

  • Կիսվել: