Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցեցին նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հայր Անդրեաս Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայր Պաուլուս Կոջանիանը և Հայ Առաքելական Եկեղեցական համայնքի վարչության բոլոր անդամները:
Հայրենակիցների հետ զրույցն ընթացավ Հայաստանին առնչվող բազմաբնույթ հարցերի շուրջ: ԱԺ նախագահը պատասխանեց համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: