չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ալավերդիում թալանել են տեղի՝ Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցը. դպրոցին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Ալավերդիում թալանել են տեղի՝ Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցը. դպրոցին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հոկտեմբերի 7-ին ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Ալավերդի քաղաքում հաշվառված,  47-ամյա Կարինե Ռամազյանը և հայտնել, որ  հոկտեմբերի 6-ի ժամը 16:00-ից մինչև հոկտեմբերի  7-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք վնասել են  Ալավերդի քաղաքի Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 1-ին հարկի երկրորդական մուտքի դուռը,  ապա մտել դպրոցի տարածք և  1-ին հարկում գտնվող կաթսայատան սենյակից ապամոնտաժելու միջոցով գողացել են 2 հատ  «BRE ՏHIANO» տեսակի ջեռուցման կաթսա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝գողը կամ գողերը դպրոցին պատճառել են մոտ 1,5 մլն դրամի վնաս: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ռամազյանը նշված դպրոցի տնօրենն է: 

  • Կիսվել: