չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 20 հազար օտարազգի մասնակցում է Ուկրաինայում պատերազմին. Բաստրիկին

Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 20 հազար օտարազգի մասնակցում է Ուկրաինայում պատերազմին. Բաստրիկին

Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Կենտրոնական Ասիայի երկրների 20 հազար բնակիչ մասնակցում է Ուկրաինայում պատերազմին: Այդ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ Նրա խոսքով՝ դա կազմում է անվտանգության ուժերի կողմից խուզարկությունների ժամանակ ձերբակալված «նոր ռուսաստանցիների» ընդհանուր թվի մեկ քառորդը։

«Մեր ռազմական քննչական վարչությունը ստուգայցեր է իրականացնում, և արդեն բռնել ենք Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 80 հազար տղամարդու, որոնք չեն ցանկանում գնալ առաջնագիծ և հաշվառվել զինկոմիսարիատներում։ Նրանց զինվորական հաշվառման ենք վերցրել և առաջնագիծ ենք ուղարկել 20 հազարին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում ապրել Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում»,- Բաստրիկինի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

  • Կիսվել: