երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների, գրում է jnews.ge-ն:

Պատերազմում զոհված հայորդիների հիշատակին Սուրբ Խաչ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի դիմաց հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնհարեցին շրջանի բնակիչները, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քհն․ Տիգրանյանը, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի ներկայացուցիչները և այլք։

Հոգեհանգստյան կարգից հետո Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը քարոզ կարդաց։ Այդ ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ներկա չէին։

Հիշեցնենք, որ այսօր 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է։

  • Կիսվել: