Կանանց տնտեսական ներուժի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները ԱՍՀՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում են. Նարեկ Մկրտչյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ինքնազբաղված կանանց ասոցիացիայի (Self Employed Women’s Association – SEWA) տնօրեն, Հնդկաստանում հայտնի սոցիալական ակտիվիստ Ռիմա Նանավատիի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտային մի շարք հարցեր, որոնք առնչվում են կանանց տնտեսական ակտիվությանը, ինքնազբաղվածության և սոցիալ-տնտեսական ներառման խթանմանը։ Կարևորվել է նաև կանանց կարողությունների զարգացմանն ու մասնագիտական վերապատրաստմանը միտված ծրագրերի իրականացումը, այդ ուղղությամբ փորձի փոխանակումը։
.jpg)
Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել SEWA-ի միջազգային փորձը և ընդգծել, որ կանանց տնտեսական ներուժի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում են, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ են տարվում։
Կողմերը պայմանավորվել են համագործակցել փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների մշակման և գործարկման համատեքստում։