երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհի վերանորոգումը կավարտվի հոկտեմբերին

Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհի վերանորոգումը կավարտվի հոկտեմբերին

Արդեն տևական ժամանակ է շարունակվում է Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Ճանապարհի մեծ մասն արդեն ասֆալտապատ է, սակայն ճանապարհի որոշ հատվածներում աշխատանքները դեռ շարունակվում են։ Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին, գրում է jnews.ge-ն:

«Ճանապարհաշինության վարչություն №1» ընկերության ներկայացուցիչ Շոթա Աբուլաձեի խոսքով, աշխատանքները կավարտվեն հոկտեմբեր ամսին։

«Հիմա աշխատանքները շարունակվում են, կան տեղեր, որտեղ ավելի խորքային աշխատանքներ է պետք իրականացնել, սակայն վերջին մոտ ենք»,- ասում է նա։

shinarar

Արդյո՞ք կասֆալտապատվի Ջավախեթիի փողոցը փորձեցինք պարզել Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանից. «Կասֆալտապատվի փողոցը, սակայն այդ փողոցում կա կոյուղու խնդիր, մինչև կոյուղին չնորոգենք, ասֆալտապատում չի լինի։ Հիմա կոյուղու համակարգը կառուցելու համար տենդերն արդեն հայտարարել ենք: Եվ հենց այս ճանապարհը ասֆալտապատող ընկերությունն էլ կշարունակի Ջավախեթի փողոցի նորոգումը, մինչև “վստրեչա” կոչվող հատվածը»:

Հատկանշական է, որ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) ճանապարհի վերականգնման համար տենդեր էր հայտարարել` 6 638 460.00 լարիի չափով։ Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիի չափով:

  • Կիսվել: