երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ակցիա Երևանում․ ոգեկոչել են շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակը (տեսանյութ)

Ակցիա Երևանում․ ոգեկոչել են շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակը (տեսանյութ)

Երևանում մի խումբ հասարակական գործիչներ շրջափակված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին 872 մեխակ են դրել, որը խորհրդանշում է շրջափակման օրերի թիվը:

Ակցիան յուրօրինակ պատասխան էր ոմն Սամվել Շիրինյանի կողմից հուշահամալիրի պղծմանը։ Վերջինս ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատռում էր ռուսական եռագույնով ժապավենները, ոտնահարում դրանք և տապալում հուշարձանին դրված ծաղկեպսակները, գրում է Սպուտնիկ Արմենիան:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: