երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ԱԻՆ-ում չի կարող լինել երկիշխանություն. Արմեն Փամբուխչյանը՝ Արմեն Գասպարյանի ԱԻՆ նախարարի կարգավիճակ ունենալու վերաբերյալ լուրերի մասին

ԱԻՆ-ում չի կարող լինել երկիշխանություն. Արմեն Փամբուխչյանը՝ Արմեն Գասպարյանի ԱԻՆ նախարարի կարգավիճակ ունենալու վերաբերյալ լուրերի մասին

«Ես զերծ կմնամ քրեական գործին գնահատական տալուց: Մեր քաղաքական թիմի որդեգրած մոտեցումն այն է, որ անկախ անձից և նրա անցած ճանապարհից, եթե կա արարք, ապա պետք է արժանանա համապատասխան գնահատականի»,- նշեց ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում,ի պատասխան այն հարցին՝ թե ինչ գնահատական ունի նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորման վերաբերյալ :

Այն հարցին, որ կա կարծիք, թե իշխանության կողմից հերոսի կոչում ստացած մարդիկ ենթարկվում են հետապնդման, Փամբուխչյանը պատասխանեց, որ այդ գնահատականը սխալ է և իրենց քաղաքական թիմի կողմից նման քաղաքականություն չի վարվում:

Նախարարը պատասխանեց Արցախի վերաբերյալ հարցին, որն իշխող քաղաքական թիմի անդամներին ուղղել են ընդդիմադիր պատգամավորները։ «Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում։ Տարվող բանակցությունները ես ամբողջությամբ կիսում եմ, սա իմ անձնական դիրքորոշումն է»,– ասաց նա։

Փամբուխչյանը անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող լուրերին, թե ԱԻՆ-ում ավելի շատ նախարարի կարգավիճակ ունի Արմեն Գասպարյանը, քան ինքը․ «Չկա այդպիսի բան: ԱԻՆ-ում չի կարող լինել երկիշխանություն: ԱԻՆ-ում նախարարի կարգավիճակ ունի մեկը, ով նշանակվում է նախարար, իսկ մնացած բոլոր ծառայությունները կարևոր ծառայություններ են: Փրկարար ծառայությունը կարելի է ասել ԱԻՆ-ի ողնաշարն է և մենք սերտ համագործակցում ենք»:

Ըստ նախարարի՝ Արմեն Գասպարյանի հետ ինքն ունի մտերմիկ հարաբերություններ և նրա նշանակման հետ կապված ունի իր ներդրումը:

  • Կիսվել: