ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծեծկռտուք ԱԺ-ում․ Ի՞նչ է կատարվել նիստերի դահլիճում ընդմիջման ժամանակ (Տեսանյութ)

Ծեծկռտուք ԱԺ-ում․ Ի՞նչ է կատարվել նիստերի դահլիճում ընդմիջման ժամանակ (Տեսանյութ)

Ազգային ժողովում իրավիճակը շարունակում է լարված մնալ։  Պատգամավորները միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցնում, գոռգոռում իրար վրա և քաշքշում իրար։  Աժ նիստերի դահլիճում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ կան։

Նշենք՝ քիչ առաջ Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։  Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս մտան։ 

Այս պահին ուղիղ միացումն անջատվել է ու ընդմիջում հայտարարվել։

 

  • Կիսվել: