երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Երևանում լուսակիրի չգործելու պատճառով մի խումբ տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի

Երևանում լուսակիրի չգործելու պատճառով մի խումբ տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի

Այսօր՝ օգոստոսի 10-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակիրի չգործելու պատճառով մի քանի ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, ինչպես է տեղի ունեցել «առյուծի կաթ կերած» որոշ վայ-լավ տղերքի վիճաբանություն, ծեծկռտուքը, իսկ դա պետք է մտահոգի նաև քաղաքային իշխանությանը, որպեսզի զբաղվեն խափանված կամ հովհարային անջատման տակ ընկած լուսակիրների (սվետաֆորների) կանոնավոր աշխատանքի մասին։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: