չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
«Աերոֆլոտը» կազմակերպում է Լոս Անջելես - Մոսկվա - Երևան հատուկ չվերթեր

«Աերոֆլոտը» կազմակերպում է Լոս Անջելես - Մոսկվա - Երևան հատուկ չվերթեր

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են՝ ս․թ․ օգոստոսի 28-ից «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կազմակերպում է Լոս Անջելես - Մոսկվա -Երևան հատուկ (չարտերային) չվերթեր։

«Լոս Անջելես - Մոսկվա - Երևան չվերթերը կկայանան շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Հետադարձ՝ Երևան - Մոսկվա - Լոս Անջելես հատուկ (չարտերային) չվերթերը կմեկնարկեն օգոստոսի 27-ից՝ շաբաթական մեկանգամյա հաճախականությամբ։

Չվերթերից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետություն կամ ԱՄՆ մեկնող ուղևորները (ՀՀ քաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները)։

Կայուն ուղևորահոսքի դեպքում չվերթերը կարող են դառնալ պարբերական»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: