ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոսկվան անհիմն է համարում ԼՂ–ում խաղաղապահներին ուղղված քննադատությունները

Մոսկվան անհիմն է համարում ԼՂ–ում խաղաղապահներին ուղղված քննադատությունները

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաևն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ռուսական կողմը անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված քննադատությունները, հայտնում է TASS-ը։

«Քաղաքական սերտ շփումների հետ մեկտեղ ակտիվ աշխատանք է տարվում նաև ՌԴ խաղաղապահների հետ, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում բազմիցս ընդգծել են ՌԴ խաղաղապահ զորակազմի կարևոր դերը։»,- ասել է նա։ 

Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 2-ին և 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփվել են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ըստ նրա՝ վերոնշյալ բոլոր հարցերը, այդ թվում Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը, քննարկվում են` և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի համար ընդունելի լուծման հասնելու համար։ Հաշվի առնելով, որ խնդիրը բավական զգայուն է, ռուսական կողմը քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները չի հայտնում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: