ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանում էթնիկ պատկանելությամբ մուտքի արգելք չկա. Ալիևը՝ հայկական ազգանուններով անձանց երկիր մուտք գործել արգելելու մասին

Ադրբեջանում էթնիկ պատկանելությամբ մուտքի արգելք չկա. Ալիևը՝ հայկական ազգանուններով անձանց երկիր մուտք գործել արգելելու մասին

Հանրապետությունում էթնիկ պատկանելությամբ մուտքի արգելք չկա։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի այն հարցին, թե հայկական ազգանունով քաղաքացիներին արգելվու՞մ է արդյոք մուտք գործել Ադրբեջան:

Ալիևը հավաստիացրել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

՛՛Հայկական ազգանուններով տարբեր պետությունների քաղաքացիներ կարող են ազատորեն գալ Ադրբեջան։ Մեր խնդրանքն էր, որ այն դեպքում, երբ Ադրբեջան են գալիս Հայաստանի քաղաքացիներ կամ հայկական ազգանունով անձինք, այդ մասին տեղյակ պահեն պատկան մարմիններին, մասնավորապես, եթե դրանում ներգրավված է Ռուսաստանը։ Եղել են դեպքեր, երբ մուտքը մերժվել է, բայց դրանք եղել են հենց այն պատճառով, որ այդ ընթացակարգերը չեն պահպանվել՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը:

 

  • Կիսվել: