ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը վիրավորվել է Քարվաճառի շրջանում (լուսանկար)

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը վիրավորվել է Քարվաճառի շրջանում (լուսանկար)

Հայտնի է նախօրեին Արցախի բռնազավթված տարածքում` Քարվաճառի շրջանում ականի պայթյունից վիրավորված Ադրբեջանի ԶՈՒ երկրորդ բարձրաստիճան սպայի ինքնությունը։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ վիրավորը պաշտպանության նախարարի տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Էֆենդիև Անվար Զաքարիա օղլուն է։

Նա ստացել է բեկորային վնասվածքներ։

 

  • Կիսվել: