կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանցիների վերջին գործողություններն արցախցիների նկատմամբ Արցախը հայաթափելու հերթական քայլն է. Սարգիս Խանդանյան

Ադրբեջանցիների վերջին գործողություններն արցախցիների նկատմամբ Արցախը հայաթափելու հերթական քայլն է. Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գնահատմամբ՝ ադրբեջանցիների վերջին գործողությունները արցախցիների նկատմամբ Արցախը հայաթափելու հերթական քայլն է։

«Սա շարունակությունն է այն քաղաքականության, որը Ադրբեջանի իշխանությունները վարում են Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ՝ սկսած դեկտեբերի 12-ից, երբ փակվեց Լաչինի միջանցքը։ Այո, սա էթնիկ զտման տարրեր է պարունակում ԼՂ հայության  նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Խանդանյանն ասաց, թե այս հարցը բարձրացնում են միջազգային բոլոր գործընկերների մոտ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը խախտել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և արգելել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիների վերադարձը  Ստեփանակերտ։

 

  • Կիսվել: