երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
«Ադեկվադն» այսօրվա միջադեպի առթիվ հայտարարություն է տարածել

«Ադեկվադն» այսօրվա միջադեպի առթիվ հայտարարություն է տարածել

՛՛Ադեկվադ՛՛ միաբանությունն այսօր Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած դեպքի առթիվ հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է.

՛՛Այսօր ժամը 17:20-ի սահմաններում Արամի փողոցի Մաշտոցի պուրակում զբոսնելու ընթացքում Արթուր Դանիելյանը ենթարկվել է հարձակման՝ ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից։

Վերջինս հարված է հասցրել Արթուր Դանիելյանի դեմքին, որի արդյունքում Արթուր Դանիելյանը դիմել է ինքնապաշտպանության։

Այն փաստը, որ ծեծկռտուքը սկսել է հենց Ալեն Սիմոնյանը, հաստատվում է «Ազատություն» ռ/կ- ին իր իսկ տված հարցազրույցում։

Ներկայումս Արթուր Դանիելյանը գտնվում է Էրեբունի ԲԿ-ում, և ունի բերման ենթարկվածի կարգավիճակ՛՛:

  • Կիսվել: