Աչաջուրի ծծնդատանը աջակցելու համար ստեղծվել է հաշվեհամար
Ելնելով ստեղծված իրավիճակից` Աչաջուր սահմանամերձ գոտում գտնվող ԱԿ- ի ծննդաբերական բաժանմունքի փակման հետ կապված,այսօր Ararat բանկում բացվել են հաշվեհամարներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է բժշկուհի Նունե Ներսիսյանը։
«Օգնելով Աչաջուր համայնքին մենք կունենանք ավելի ամուր սահմաններ ,ինչպես նաև ազգաբնակչության ավելացում,կկանխենք արտագաղթը և գործազրկությունը: Հաշվեհամարը կհսկվի անձամբ իմ կողմից, հաշվետվությունները պարբերաբար կներկայացվի հանրությանը`անուն առ անուն: Գումար փոխանցելու ժամանակ խնդրում եմ անպայման նշել,որ ուղղորդվում է Աչաջուր ԱԿ-ի վերանորոգման և վերազինման համար: Ստորև ներկայացնում եմ հաշվեհամարները․
ՀՀ դրամ 15100002229700
ԱՄՆ դոլլար 15100551894001
Եվրո 15100586614149
ՌԴ ռուբլի 1510072697758»,- գրում է Ներսիսյնաը։
Նշենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարարությունը որոշեց փակել Աչաջուրի ծննդատունը ծնունդների քիչ լինելու պատճառթվ։