ԱԱՏՄ-ն՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու դեպքի մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու դեպքի կապակցությամբ:
1․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունում մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն:
Մասնագիտական հիվանդությունները և դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից: Մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
2. ՀՀ Կառավարության 2006 թ․ մարտի 23-ի N 458-Ն որոշման N2 հավելվածով հաստատվել է դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը, համաձայն որի՝ բոլոր դժբախտ դեպքերը ենթակա են հաշվառման և ծառայողական քննության:
2020 թ. մարտի 17-ին «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ի աշխատողների հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերը ևս պետք է ուղարկվեն Տեսչական մարմնին՝ սահմանված կարգի համաձայն։ Այս մասին նաև ծանուցվել է ընկերությանը»,- ասված է իրազեկման մեջ։


