Հարավային Աֆրիկայում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին. զոհվել է 13 աշակերտ
Հարավային Աֆրիկայի Ֆանդերբեյլպարկ քաղաքի մոտ ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 13 աշակերտ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նշվում է, որ, ըստ նախնական հաղորդագրության՝ մասնավոր դպրոցական ավտոբուսը հարվածել է բեռնատարին և հայտնվել ճանապարհի երթևեկելի մասից դուրս։
Գաուտենգի ճանապարհային ոստիկանության խոսնակ Սելլո Մարեմանեն հայտնել է, որ դեպքի վայրում զոհվել է 12 աշակերտ, իսկ մեկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Խոսնակը հավելել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ միկրոավտոբուսի վարորդը փորձել է շրջանցել իր առջևից ընթացող մեքենան և չի նկատել հանդիպակաց բեռնատարը, ինչի արդյունքում ճակատային բախում է տեղի ունեցել։


