70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է. Ավինյան
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից:
Վերջին երկու տարիների ընթացքում հիմնովին վերանորոգվել և վերազինվել է «Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը:
Եթե նախկինում լաբորատոր ախտորոշումն իրականացվում էր ձեռքով, ապա այսօր արդեն ներդրվել են ժամանակակից ավտոմատ լաբորատոր սարքեր, որոնք ապահովում են արագ, ճշգրիտ և վստահելի արդյունքներ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա որակյալ և ժամանակակից բժշկական ծառայություն»,-նշել է նա:



