կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
49-ամյա արբաթցին տնամերձ հողամասում կանեփ էր աճեցրել անձնական օգտագործման համար

49-ամյա արբաթցին տնամերձ հողամասում կանեփ էր աճեցրել անձնական օգտագործման համար

Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Արբաթ գյուղի բնակիչը տան հողամասում թմրանյութ է աճեցնում:

Զննության արդյունքում իրավապահները 49-ամյա քաղաքացու տնամերձ հողամասի տեսանելի վայրում հայտնաբերեցին կանեփի 12 թուփ:

Ըստ տանտիրոջ՝ բույսերը մշակել և թմրամիջոց էր պատրաստել անձնական օգտագործման համար: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: