շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները Մղչան գյուղում կիլոգրամներով կանեփ են հայտնաբերել (տեսանյութ)

Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները Մղչան գյուղում կիլոգրամներով կանեփ են հայտնաբերել (տեսանյութ)

Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները Մղչան գյուղում կիլոգրամներով թմրանյութ են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

64-ամյա տղամարդու տան բակում ու ջերմատանը հայտնաբերվել են կանեփի մշակված 480 բույս, 4 պարկ՝ լցված կանեփի չորացված զանգվածով, ընդհանուր մոտ 28 կիլիգորամ քաշով։

 

Բացի այդ, ըստ ոստիկանության՝ տղամարդը ներկայացրել է զիպ փականով պոլիէթիլենային 27 փաթեթ՝ ընդհանուր 750 գրամ չորացված զանգածներով, և 13 փաթեթ՝ չորացված, մանրացված զանգվածներով քվելի քան 7 գրամ, ծխախոտի գլանակներ և թղթե փաթեթ 7 գրամից ավելի կանեփանման զանգվածով, 4․82 գրամ սև կոշտ զանգված և 38 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածներով։

 

«Նշանակվել են փորձաքննություններ, 64-ամյա տղամադրը ձերբնակալվել է և տեղափոխվել է նախաքննական մարմին։ Օգոստոսի 10-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,- հայտնել են ոստիկանությունից։

  • Կիսվել: