հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
47-ամյա հովիվը ոչխարի հոտը արածացնելիս «Զոզո» ձիուց վայր է ընկել, իսկ ձին որոշ տարածություն նրան քարշ է տվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

47-ամյա հովիվը ոչխարի հոտը արածացնելիս «Զոզո» ձիուց վայր է ընկել, իսկ ձին որոշ տարածություն նրան քարշ է տվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի՝ անգիտակից վիճակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բաբայանի և հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մարգարյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 47-ամյա Սամվել Ս.-ն է:

  • Կիսվել: