երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երեք դատարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ

Երեք դատարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ

3 դատարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Դատաական դեպարտամենտից:

Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք՝ գործող դատարանների մեծ մասի շենքային անբավարար պայմանները լավարկելու ուղղությամբ տարեսկզբից հայտարարվել էին մրցույթներ։

Հայտնում ենք, որ արդեն իսկ Վերաքննիչ քրեական, վարչական դատարաններում և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում ընթանում են բարեկարգման և հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքներ, որոնց ավարտի մասին ևս կիրազեկենք։

Դատարանների շենքային պայմանների բարեկարգումը լինելու է շարունակական և նպաստելու է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, դատարանների բնականոն գործունեության ապահովմանը և տարվող աշխատանքների արդյունավետության ավելացմանը։

  • Կիսվել: