3 բնակավայրում մեկնարկել է «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը
Մարալիկում, Արթիկում և Ստեփանավանում մեկնարկել է «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում իրականացվող տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք:
Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է:
Դասընթացների հիմնական թեմաներն են՝
- ծրագրավորման հիմունքներ
- դիզայներական ծրագրեր
- մեքենայական ուսուցման մոդելներ
- տեղեկատվական անվտանգություն
- կիբեռանվտանգություն
- ֆիշինգ
- արդի տեխնոլոգիաներ:
Մասնակցության հայտը լրացնելու համար անցնել հղումով:


