ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
24 ժամով կասեցվել է Արշակունյաց պողոտայի շինանյութի տոնավաճառի մի քանի տաղավարների գործունեությունը (տեսանյութ)

24 ժամով կասեցվել է Արշակունյաց պողոտայի շինանյութի տոնավաճառի մի քանի տաղավարների գործունեությունը (տեսանյութ)

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեություն, որոնց հիմնական մասը շինանյութի խանութներ են: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Այդ թվում 24 ժամով կասեցվել է նաև Արշակունյաց 210/1 հասցեում գործող շինանյութի տոնավաճառի մի քանի տաղավարների գործունեություն»,- ասված է կառույցի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։

  • Կիսվել: