ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2024-ի հունվարին ՀՀ-ում ստեղծվել է արբանյակային տվյալների ընդունիչ կայան. ԲՏԱ նախարար

2024-ի հունվարին ՀՀ-ում ստեղծվել է արբանյակային տվյալների ընդունիչ կայան. ԲՏԱ նախարար

2024 թվականի հունվարին Հայաստանում ստեղծվել է արբանյակային տվյալների ընդունիչ կայան: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

 

«2024 թվականի մարտի 27-ին ՀՀ 2 արբանյակները վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում: Կարծում եմ նշանակալից տեղեկատվություն է»,- ասել է նա:

Նա նշել է, որ սկսվել է «Արմսատ 1» արբանյակից ստացված տվյալների կիրառությունը: 

  • Կիսվել: