կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2020 թ-ին կյանքի կկոչվի Կոտայք-Գեղարքունիք խոշոր աղբավայրի կառուցման  ծրագիրը.Պապիկյան

2020 թ-ին կյանքի կկոչվի Կոտայք-Գեղարքունիք խոշոր աղբավայրի կառուցման ծրագիրը.Պապիկյան

2020 թվականին կյանքի է կոչվելու Կոտայք-Գեղարքունիք խոշոր աղբավայրի կառուցման ծրագիրը։ Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ արդեն իսկ մրցույթ են հայտարարել, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 20-ն է։

Սուրեն Պապիկյանի խոսքով,  նախատեսվում է Գեղարքունիքում և Կոտայքում կառուցել աղբահանության համար նախատեսված կենտրոններ, որտեղ աղբը կկուտակվի և խոշոր մեքենաներով տեղափոխվի վերոնշյալ աղբավայր։ Այստեղ աղբը կտեսակավորվի։

«Աղբը, որն իրենից արժեք է ներկայացնում, եկամուտ է ապահովելու ընկերության և պետության համար։ Մենք նաև մեծ անելիք ունենք հանրությանն իրազեկելու առումով։ Մեր միջավայրում աղբն անելիք չունի, մենք ապրելու ենք անաղբ ու մաքուր հայրենիքում»,-ասաց նախարարը։

  • Կիսվել: