կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթված անձանց հնարավորություն կտրվի սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները

1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթված անձանց հնարավորություն կտրվի սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում  1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցված բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին որոշում ընդունեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական 4/1 շենքի /էներգետիկական քոլեջի/, Աբովյան քաղաքի Ոսանողական 4 շենք /Ճարտարագիտական քոլեջի/, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/1 հանրակացարաններ հասցեների Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել Կոմիտե, որով խնդրել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:

Ներկայումս Կոմիտեի տնօրինության տակ գտնվող տարածքների ճշգրտման աշխատանքների իրականացման արդյունքում հնարավոր են մակերեսների տարբերություններ, և նախագծի հավելվածի ցանկով նշված, Կոմիտեի ենթակայության՝ ՀՀ կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական 4/1 շենքի /էներգետիկական քոլեջի/, ՀՀ Կոտայսի մարզի Աբովյան քաղաքի Ոսանողական 4 շենք /Ճարտարագիտական քոլեջի/, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/1հանրակացարանների նշված սենյակներում բնակվող քաղաքացիների հետ պայմանագիր կնքելիս առաջարկվում է նախագծում ներառել դրույթ՝ պայմանագիր կնքելիս հիմք ընդունել սահմանված կարգով գրանցում ստացած վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով։

  • Կիսվել: