«17 տարեկան երեխուս հավաքեցին տարան, մյուս երեխես էլ՝ 15 տարեկան, գնաց հետեւից». քասախցի կին
Ես ուզում եմ հասկանամ՝ ինչու են զորք ուղարկել քասախցու վրա։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, Քասախում բողոքի ակցիայի ժամանակ նշեց բնակիչներից մեկը։
Նշենք, որ երբ ակցիայի մասնակիցները փակեցին Երեւան մտնող մայրուղին, ոստիկանները բիրտ ուժով սկսեցին հրմշտել, ապ նաեւ բերման ենթարկեցին բնակիչներին։
«Ընդամենը ուզում ենք, որ ավտոբուսը մի 200 մետր վերև գնա, բայց եթե էյսպես շարունակեք, ծուռ բան կանենք ու ուզած, չուզած կանենք։
Կարևոր չէ՝ 100 հոգու են բերման ենթարկում, թե քանի հոգու, կարևոր է այն, որ բերման են ենթարկում մեր համար, որ մարդն ասում է՝ ավտոբուս ենք ուզում բարձրանա սովխոզ ընդամենը։ Զորքը բերել կանգնեցրել են, որ 59 համարը չպիտի բարձրանա Քասախ։
Թող գնան սահմանը պահեն, եկել են, հասարակ ժողովրդին ի՞նչ են ուզում անեն, ծեծեն, ջարդե՞ն»,–ասաց բնակիչներից մեկը։
մեկ այլ քասախցի էլ նշեց. «Ու՞ր է մարդու իրավունքների պաշտպանը, ինչու չկա։ Թող մի օրենքի կետ ցույց տան, որ սա անօրինական է։ Անօրինականը նա է, որ իմ անչափահաս որդուն՝ 17 տարեկան հավաքեցին, տարան։ Մյուս որդիս էլ 15 տարեկան է, ինքն էլ գնաց ախպոր հետևից, ոտքով։ Հիմա ոնց է գնալու, էստեղ ոչ անցում կա, ոչ՝ գետնանցում։ Մեկն ու մեկը թող անի դա, մենակ ժողովրդին են գալիս տանում, թող ժողովրդի երեխաներին էլ պաշտպանեն, թող իրենց գործը այդ ուղղությամբ էլ անեն։ Ես պահանջում եմ օրենքի մի կետ, որ մենք սխալ ենք։ Տեղյակ էլ չեմ, թե որ բաժին տարան երեխեքին»։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ վերջերս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։
Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։