երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
163 ընտանիքի հատկացված բնակելի տարածությունը կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին. նախարար

163 ընտանիքի հատկացված բնակելի տարածությունը կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին. նախարար

Նախագիծը, որով առաջարկվում է 2003-2015 թթ. ընթացքում 163 ընտանիքի հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին, այսօր հավանության արժանացավ կառավարության նիստում:

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության:

Նա, մասնավորապես, ասաց, որ, չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել, և շրջանավարտներից 3-ի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը, համաձայն Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած տվյալների, դեռևս 2003-2004-ին՝ մինչ պայմանագրի կնքումը, գնահատվել է երրորդ աստիճանի վնասվածության:

՛՛Նախագծով առաջարկվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը՛՛,-նշեց Բաթոյանը՝ հավելելով, որ հերթացուցակում ներառված, սակայն բնակարններ չստացած մյուս շահառուների համար 2019 թվականին մեկնարկել էր ՛՛Բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը՛՛: Արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով:

 

 

  • Կիսվել: